Դատական նիստը տևեց շուրջ 6 ժամ։
Տեղի ունեցածի մասին մեկնաբանություն տալու համար այսօր՝ մարտի 20-ին, Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը և այս Խաչատուրովին փոխկապակցված անձի՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հրավիրել էին մամուլի ասուլիս։
Պաշտպանի խոսքով՝ վերլուծելու կարիք կա, թե ինչ է տեղի ունեցել․ «Ամսի 13-ին է որոշումը կայացվել, նոր են տրամադրել, ինչ-որ առեղծվածային բաներ կան»,- ասա նա։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասել էր, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է: Նրա խոսքով՝ Խաչատուրովը երեկ 20։00-ից սկսած՝ եղել է անազատության մեջ։
Դատարանի մուտքի մոտ նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը լրագրողներին ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է:
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է։
Գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկման է ներկայացրել պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը։